Jump to content

Միջերկրածովյան խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջերկրածովյան խաղերի նշանը

Միջերկրածովյան խաղեր (անգլ.՝ Mediterranean Games), տարածաշրջանային բազմասպորտ մրցություններ, որին մասնակցում են Միջերկրական ծովի ափին գտնվող երկրները։ Խաղերի անցկացման գաղափարը ի հայտ է եկել 1948 թվականին և հավանության արժանացել ՄՕԿ-ի կողմից։ Առաջին միջերկրածովյան խաղերը տեղի են ունեցել 1951 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Մրցությունը անց էր կացվում 13 սպորտաձևերում, որին մասնակցում էին 10 երկրների 734 աթլետներ։ Այդ ժամանակվանից յուրաքանչյուր 4 տարին մեկ անց են կացվում միջերկրածովյան խաղերը։ 1951 թվականից 1991 թվականներին խաղերն անց էին կացվում ամառային օլիմպիական խաղերի նախորդ տարին։ Սկսած 1993 թվականից միջերկրածովյան խաղերը սկսեցին անցկացվել ամառային օլիմպիական խաղերի հաջորդող տարին։ 1955 թվականին երկրորդ միջերկրածովյան խաղերի ժամանակ Բարսելոնայում որոշվել է ստեղծել կոմիտե, որը կզբաղվի խաղերի անցկացմամբ։ Այսպես, 1961 թվականին ստեղծվել է «Միջերկրածովյան խաղերի միջազգային կոմիտեն» (ֆր.՝ Comité international des Jeux méditerranéens), որի կենտրոնակայանը գտնվում է Աթենքում։ Խաղերի կազմակերպման գործընթացով զբաղվում են ՄՕԿ-ը, Միջերկրածովյան խաղերին կոմիտեն և հյուրընկալ երկրի օլիմպիական կոմիտեն։ Մրցության լոգոն իրենից ներկայացնում է երեք օղակ կապույտ ֆոնի վրա։ Օղակները խորհրդաշնում են Եվրոպան, Ասիան և Աֆրիկան։ Օղակների և կապույտ ֆոնի հատման վայրը ալիքաձև է, ինչը խորհրդանշում է Միջերկրական ծովը։ Այս լոգոն օգտագործվում է 1979 թվականից։ Խաղերի ողջ պատմության ընթացքում լավագույն արդյունքները ցուցաբերել են Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Բոլոր քաղաքները, որոնք ընդունել են միջերկրածովյան խաղերը` բացառությամբ Կասաբլանկայի, գտնվում են Միջերկրական ծովի ափին։

Խաղերի մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի միջերկրածովյան խաղերի մասնակից երկրները

Միջերկրածովյան խաղերին չի մասնակցում Իսրայելը, որը բացառվել է արաբական երկրների ճնշման ներքո[1]։ Խաղերին մասնակցում են դեպի Միջերկրական ծով մուտք չունեցող Սերբիան, Մակեդոնիան, Սան Մարինոն և Անդորրան։ Որոշ երկրներ, որոնք ուղղակի մուտք չունեն Միջերկրական ծով նույնպես մասնակցության հայտ են ներկայացրել, ինչպես օրինակ Բուլղարիան, Պորտուգալիան և արաբական մի շարք երկրներ։

2013 թվականի միջերկրածովյան խաղերին մասնակցել են 24 երկրների մարզիկներ`

Մրցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հյուրընկալող երկիր Մասնակից
երկրներ
Սպորտաձևեր Մեդալների
հավաքածու
Սպորտսմեններ
Քաղաք Պետություն Տղամարդիկ Կանայք Ընդհանուր
I 1951 Ալեքսանդրիա Եգիպտոս Եգիպտոս 10 14 91 734 --- 734
II 1955 Բարսելոնա Իսպանիա Իսպանիա 10 20 102 1135 --- 1135
III 1959 Բեյրութ Լիբանան Լիբանան 11 17 106 792 --- 792
IV 1963 Նեապոլ {{{2}}} Իտալիա 13 17 93 1057 --- 1057
V 1967 Թունիս {{{2}}} Թունիս 12 14 93 1211 38 1249
VI 1971 Իզմիր {{{2}}} Թուրքիա 14 18 137 1235 127 1362
VII 1975 Ալժիր  Ալժիր 15 19 160 2.095 349 2.444
VIII 1979 Սպլիտ {{{2}}} Հարավսլավիա 14 26 192 2.009 399 2.048
IX 1983 Կասաբլանկա {{{2}}} Մարոկկո 16 20 162 1.845 335 2.180
X 1987 Լաթակիա {{{2}}} Սիրիա 18 19 162 1.845 335 2.180
XI 1991 Աթենք {{{2}}} Հունաստան 18 24 217 2.176 586 2.762
XII 1993 Լանգեդոկ- Ռուսիլյոն {{{2}}} Ֆրանսիա 20 24 217 1.994 604 2.598
XIII 1997 Բարի {{{2}}} Իտալիա 21 27 234 2.999 804 3.803
XIV 2001 Թունիս Թունիս Թունիս 23 23 230 2.002 1.039 3.041
XV 2005 Ալմերիա Իսպանիա Իսպանիա 21 27 258 2,134 1,080 3,214
XVI 2009 Պեսկարա Իտալիա Իտալիա 23 28 243 2,183 1,185 3,368
XVII 2013 Մերսին Թուրքիա Թուրքիա 24 27 264 2,994
XVIII 2017 Տառագոնա Իսպանիա Իսպանիա
XIX 2021 Օրան Ալժիր Ալժիր

Միջերկրածովյան խաղերի ժամանակ մարզիկները միմյանց հետ մրցում են հետևյալ սպորտաձևերում`

Մրցությունների ողջ պատմության մեդալային հաշվարկը (1951–2013)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 {{{2}}} Իտալիա 820 686 647 2153
2 {{{2}}} Ֆրանսիա 604 549 492 1645
3 {{{2}}} Թուրքիա 310 214 239 763
4 {{{2}}} Իսպանիա 295 413 500 1208
5 {{{2}}} Հարավսլավիա 199 177 182 558
6 {{{2}}} Հունաստան 180 233 318 731
7 {{{2}}} Եգիպտոս 124 183 215 522
8 {{{2}}} Թունիս 77 80 134 291
9  Ալժիր 65 55 108 227
10 {{{2}}} Մարոկկո 59 74 94 227
11 {{{2}}} Խորվաթիա 41 58 66 165
12 Սլովենիա Սլովենիա 40 39 57 136
13  Սերբիա 29 33 38 100
14 {{{2}}} Սիրիա 26 37 73 136
15 {{{2}}} Իրաք 23 21 30 74
16 Լիբիա Լիբիա 13 22 44 79
17  Կիպրոս 10 14 12 36
18 {{{2}}} Ալբանիա 8 17 18 43
19 {{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա 3 6 16 25
20 {{{2}}} Չեռնոգորիա 3 3 6 12
21 {{{2}}} Լիբիա 2 1 12 15
22  Մալթա 2 4 3 9
23  Սան Մարինո 1 9 5 15
24 {{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա 0 1 4 5
25  Մոնակո 0 1 1 2
Ընդհանուր 2686 2686 3023 8395

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Allen Guttman The games must go on: Avery Brundage and the Olympic movement. — NY: Columbia University Press, 1984. — P. 224. — 317 p. — ISBN 978-0231054447

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան խաղեր» հոդվածին։